Knigionline.co » Современная литература » Мое время, или Осенний дневник (на армянском языке)

Мое время, или Осенний дневник (на армянском языке) - Григор Енокович Маркосян (2017)

Мое время, или Осенний дневник (на армянском языке)
Книга заключается из дневниковых аудиозаписей. Ее жанр рецензент определяет как повесть в прозе. Это коротенькие рассказы, воспоминания, впечатления и раздумья человека – новоиспечённого советского учителя (армянина из Армении), который после известных происшествий 90-х годов прошлого века очутился в России и продолжительное время прожал там. Одиная из главных тем – Времечко, время вовсе, его быстротечность и неизбежность, его феномен и в дртчк тот отрезок, который свалился на долю персонажа, то есть автора. Говря о русско - армянской приязни, автор подтверждает, что несмотря ни на что, она охранела и укрепилась. Порой, когда меня чинает одолевать журналистский зуд и загадочный и непобедимый призыв заставляет меня, перебарывая внутреннее противодействие, приблизиться к моей " Олимпии Тревеллер -де-Люкс " (ничего "пятизвездочного" в ней, бедняжке, нет, свой "тревелинг" через все побережья на свете она свершила, будучи запихнутой в баул между брюками, книжками и бутылками с бренди и испытав, таким образом, все апперкоты судьбы, в непрямом и переносном подтексте.

Мое время, или Осенний дневник (на армянском языке) - Григор Енокович Маркосян читать онлайн бесплатно полную версию книги

Շեյմանը կոլխոզի էշն էր, այնքան էին չարչարել, որ ոտքերը հազիվ էր քաշում: Նրան այդ անունը Դավազենց Հակոբն էր տվել, պատերազմի ժամանակ այդ ազգանունով գերմանացի հսկիչ էր ունեցել:

Ամեն ինչի մեջ լավատեսություն կար՝ գրականության, արվեստի, կինոյի: Մեր դպրոցական շարադրություններն էլ անպայման ավարտում էինք լավատեսական վերջաբանով: Ինչի մասին էլ, ում մասին էլ գրեինք, Գիքորի, թե Մարկոս աղա Ալիմյանի, պիտի վերջացնեինք դեպի լուսավոր ապագան քայլող երջանիկ կոմսոմոլների խրոխտ շարքերով…

Ամեն ինչ նշանակում էր ուղիղ ճանապարհ, աչքի էր ընկնում դեպի առաջ ու վեր ուղղված ավարտուն գծերով, ինչպես որ լենինյան ուսմունքն էր՝ սովետական ճարտարապետությունը, մեքենաների ու հագուստի ձևավորումը, ամենուրեք այդ էր խորհրդանշում Լենինի պարզած ձեռքը:

Լավատեսական էին հատկապես երգերը:

Զարմանալի բան էր՝ որտեղի՞ց էր նրանց այն մարդկային ջերմությունը, լույսն ու բարությունը, որ կյանքում չկային: Նրանք հմայում ու տանում էին մեզ կյանքից հեռու մի ուրիշ աշխարհ, համենայն դեպս, ինձ վրա այդպիսի ներգործություն էին ունենում, ես մոռանում էի կյանքը և նրանց էի հավատում:

Նրանց կատարողներն էլ, հեղինակներն էլ մեծ մասամբ հրեաներ էին: Նրանք ոչ թե երգում էին, այլ կարծես թե հարազատի պես խոսում էին մարդու հետ, պատմում էին: Ես լսում էի դրանք միայն ռադիոյով, կարծես թե իմ հոգին էր լսում, որովհետև ոչինչ չէր խանգարում, ոչ պատկեր, ոչ շարժում:

Լուսավոր ապագայի այդ երգերը հիմա էլ ջերմացնում են ծերացած սրտերը որպես լուսավոր անցյալ, որովհետև դրանցից բացի նրանք ոչինչ չունեն:

Հիմա հարցնում եմ ինքս ինձ՝ այն կեղծ լավատեսությու՞նն էր լավ, թե՞ հիմիկվա անտարբերությունն ու արհամարհանքը մարդու հանդեպ: Դժվարանում եմ ինքս ինձ պատասխանել, որովհետև զգացմունքը հիմա կխանգարի, ինչպես որ խանգարում էր այն ժամանակ, կարող եմ սխալ բաներ ասել, բայց գիտեմ, որ ներքուստ պատրաստ եմ նորից խաբվելու, եթե իմ ժամանակը, որն այլևս չկա, հանկարծ վերադառնա:

* * *

Աշունը եկավ տրտմության նվագներով:

Հրաժեշտի սոնատ, ադաջիո դոլորոզո Ոսկեհանդերձ նվագախմբի կատարմամբ՝ մոլորյալ քամու նվագակցության պայմանով:

Իմ Կարոտի սարերին հիմա մեր սեպտեմբերը իջավ առանց ինձ:

Անզարդ, անպաճույճ աշխարհ՝ պարզ գծեր, հստակ գույներ, խաղաղված, հանդարտ ջրեր՝ մաքուր ու ջինջ, հոգնած դաշտեր և իմաստուն հող՝ Թումանյանի պես լայնսիրտ ու ներող:

Սեպտեմբերյան պայծառ թախիծը կրկին եկավ առանց ինձ՝ թեթև գինովության պես, չգիտես ինչու և որտեղից:

Դուդուկի դո մինոր մենախոսություն աշնանային պոեմի համար:

* * *

Ինձ թվում էր միշտ, դեռևս մանկուց, թե ժամանակը ես եմ հնարել կամ էլ դա հիվանդության նման մի բան է, որը տրված է միայն ինձ, որովհետև ոչ ոք նրա վրա ուշադրություն չի դարձնում, միայն ես եմ մտածում նրա մասին, ես եմ զգում նրա կորուստն ու անվերջանալի հոսքը:

Հետո հասկացա՝ Աստված կամ նա, ով ստեղծել է ժամանակը, մի տեսակ բախտավոր մոռացկոտություն է տվել մարդուն, որ առօրյա կյանքում չմտածի մահվան, ժամանակի և նման բաների մասին, ինչպես որ, ասենք, շնչում ենք, բայց օդի մասին չենք մտածում։ Սակայն առանձին մարդկանց իբրև պատիժ զրկել է այդ շնորհից, և ես այդպիսիներից մեկն եմ:

Վաղ մանկությունից ամեն առիթով ու ամեն ինչի մեջ ես տեսնում էի հոսող, անհետացող ժամանակը, զգում էի անցնող վայրկյանի կորուստն իբրև անձնական ցավ: Սարսափով մտածում էի, որ մայրս պիտի ծերանա ու մեռնի, բոլորը պիտի մեռնեն, և շուրջս անխուսափելի կերպով ամեն ինչ պիտի փոխվի, և դա այն պատճառով, որ ինչ-որ աներևույթ բան անվերջ հոսելով անդարձ հեռանում է:

Ամեն ինչ այդ մասին էր հիշեցնում: Երբ գալիս էր Նոր տարին, ինձ թվում էր, թե դա հանդիպում է ժամանակի հետ, թեև դա դեռ այնքան վաղ էր, որ չկային ոչ մանդարինը, ոչ տոնածառերն ու լույսերը: Ես զարմանում էի, թե մարդիկ ինչի՞ համար են ուրախանում, չէ՞ որ ժամանակն անցնում է:

Այդ մասին էին հիշեցնում ձնհալի գարնանային ջրերը, որ կարկաչելով վազում էին գյուղի փողոցներով՝ իրենց հետ տանելով իմ մանկության ժամանակը: Աշխարհում ամեն ինչից շատ վաղ գարնան այդ օրերն էի սիրում, առուները, ջրերը, գոլորշիացումների բուրմունքն ու կրճոնի ծուխը, սակայն ժամանակի անդարձության թախիծը պղտորում էր այդ բերկրանքը:

Перейти
Наш сайт автоматически запоминает страницу, где вы остановились, вы можете продолжить чтение в любой момент
Оставить комментарий